ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Փոդքասթ սեռական բռնության մասին

Այս փոդքասթում կխոսենք այն մասին, թե ինչ է սեռական բռնությունը և աշխարհի մակարդակով դրա վիճակագրության մասին։ Կներկայացնենք որոշակի միջոցառումներ, որոնք ձեռնարկելը կօգնի ձեզ հաղթահարել սեռական բռնության հոգեբանական և հուզական հետևանքները։ Նաև ձեզ կներկայացնենք մի քանի կազմակերպություններ, որոնց կարող եք դիմել օգնության նպատակով։

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԸ

Այս փոդքասթն այն մասին է, թե ովքեր են հոգեբանները, ինչով են նրանք զբաղվում, որ դեպքերում է անհրաժեշտ դիմել հոգեբանի, որոնք են հոգեբանի և հոգեբույժի աշխատանքի տարբերությունները, և այլ նմանատիպ հարցերի մասին, որոնց պատասխանել ենք մասնագիտական գիտելիքի և համապատասխան ուսումնասիրության հիման վրա։

ՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Ունե՞ք անհանգստություն, վախեր, սթրես: Դուք կարող եք Ձեր հուզական վիճակը բարելավել։ Այստեղ կգտնեք կարճատև հանգստացնող վարժություն, որը կարող եք կատարել ձեր առօրյա կյանքում:

ՎԱԽԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՎԱՐՎԵԼ ԴՐԱՆՑ ՀԵՏ

Ինչու՞ ենք մենք ունենում վախեր։ Ի՞նչ կերպ են տարբեր մարդիկ արձագանքում դրանց և թե ինչպե՞ս կարող ենք վարվել ԿՈՎԻԴ-19-ի հետ կապված վախերի հետ։ Այս փոդքաստում մենք անդրադառնում ենք այս հարցերին և գտնում պատասխաններ։ (հայերեն լեզվով)

ԿՈՎԻԴ-19-Ն ԱՄԵՆՕՐՅԱ ԿՅԱՆՔՈՒՄ․ ԻՆՉՊԵ՞Ս ՎԱՐՎԵԼ

Կորոնավիրուսի համաճարակն ազդում է մեր առօրյա կյանքի վրա։ Հայերեն լեզվով այս Փոդքաստն այն մասին է, թե ինչպես կարող ենք վարվել կենսական այս նոր իրավիճակում։